Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում «Իզվեստիայի» նկարահանող խումբը ընկել է հրթիռակոծման տակ։ Այս մասին հայտնի է դարձել այսօր՝ հոկտեմբերի 7-ին։

Հաղորդվում է, որ թղթակից Դենիս Կուլագան՝ օպերատոր Ալեքսանդր Մալիշեւի եւ տեղի բնակիչների հետ կարողացել է թաքնվել բնակելի շենքի նկուղում, դրանց վերեւում պտտվում էին անօդաչուները։ Դրանից բացի, մի քանի 100 մետրի վրա պայթյուններ են տեղի ունեցել։

Թղթակիցը պատմել է, որ գիշերը ԼՂՀ մայրաքաղաքին հասցվել են հարվածներ, իսկ օդային տագնապի շչակը չի դադարել։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 5-ին, տեսանյութ էր հրապարակվել, որում կարելի է տեսնել, թե Ստեփանակերտում ռուս լրագրողներն ինչպես են ընկել հրթիռակոծության տակ։ Դրանից  կարճ ժամանակ առաջ «Իզվեստիայի» թղթակիցը հայտնել էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի երկու հրթիռակոծման մասին։

Նրա խոսքով՝ առաջին հրթիռակոծությունից հետո 4 արկերի բեկորներով է ծածկված քաղաքի կենտրոնական հրապարակը։ Ավելի ուշ մայրաքաղաքը մեկ անգամ էլ են հրթիռակոծել։ Լրագրողը հայտնել է, որ մոտ 20 արկ է ընկել։