Մոսկվան վստահ է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ռազմական կարգավորում չունի: Այս մասին ՀԱՊԿ կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը, որն այժմ գտնվում է թեժ փուլում, ռազմական կարգավորում չունի: Խորապես ցավում ենք խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճի համար»,-ասել է նա:   

Նա նշել է, որ Մոսկվան կողմերին կոչ է անում շուտափույթ դադարեցնել կրակն ու վերադառնալ քաղաքական-դիվանագիտական միջոցով ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կարգավորմանը: