Թեհրանում կայանալիք ահաբեկչության դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովին հրավիրվել են նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդբաղիր Բահրամին:
Դեսպանը նշել է, թե ԱՄՆ-ը եւ Իսրայելը չեն հրավիրվել խորհրդաժողովին: «Քանի որ այդ երկրներն իրենք են աջակցում ահաբեկչությանը»,- ասել է դիվանագետը:




























