Ամենավատ միտքը, որ հիմա կարար ծագեր, ընդդիմության վրա հանրության նեգատիվը ուղղելն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«Ամենավատ միտքը, որ հիմա կարար ծագեր, ընդդիմության վրա հանրության նեգատիվը ուղղելն ա։ Մի արեք, պատերազմ ա երկրում, մի կրկնեք նորից նույն սխալը սեւ-սպիտակ մտցնելով։ Նախ, մարդիկ տեսնում են էս օրերին ով ոնց պահեց իրան, երկրորդը՝ դա մեկ ա չի փրկելու էն հարցերից, որոնք տրվելու են պատերազմից հետո ու էդ հարցերը հանրությունն ա տալու»,- գրել է նա։