Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հեռախոսազրույցում նշել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացման եւ բանակցային գործընթացի վերսկսման կարեւորությունը, հաղորդում է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
Միխայիլ Միշուստինը նշել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացման կարեւորությունը, ռազմական գործողությունների դադարեցումը եւ իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը: Կողմերն ընդգծել են Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:





























