Կարեւոր է ապահովել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը եւ սկսել հակամարտության դիվանագիտական կարգավորումը։ Այս մասին հոկտեմբերի 9-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի երկրների վարչապետների հանդիպմանն ասաց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Ռուսաստանը պատրաստ է դրան նպաստել ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ»,- նշեց նա։

Միշուստինն իր անկեղծ ցավակցությունները հայտնեց զոհվածների եւ տուժածների հարազատներին ու մտերիմներին։