Գիտնականները հայտնաբերել են 8 գենետիկ համակցություններ, որոնք վերահսկում են ծերացման հետ կապված հորմոնների արտադրությունը: Դրանք պատասխանատու են ստերոիդ հորմոնի` դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատի մակարդակի համար, որը մարդու մարմնի կառուցվածքի մեջ կարեւորագույն տարրերից մեկն է: Այս մասին հաղորդել է «ՌԲԿ»` վկայակոչելով «The Telegraph»-ին:
Հորմոնը արտադրվում է վերերիկամներում, մարմնում մեծ քանակությամբ լինում է երիտասարդ տարիքում: Դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատի առավելագույն մակարդակը նկատվում է 20-30 տարեկանում: Տարիքի հետ այն նվազում է` 85 տարեկանում հասնելով 5 տոկոսի:
Ըստ հետազոտողների` անցկացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատի նվազագույն մակարդակը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների զարգացմանը, որ սովորաբար առաջանում են ծերերի մոտ, այդ թվում` քաղցկեղ եւ սրտի հիվանդություն:
Մինչեւ տարվա վերջ մասնագետները մտադիր են որոշել, թե ինչպես են գործում 8 հայտանաբերված գեներից յուրաքանչյուրը եւ առավել մանրամասն հիմնավորեն դրանց ազդեցությունը դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատի մակարդակի վրա:
«Այս ուսումնասիրությունից հետո հնարավոր կլինի անցնել այդ գեների տվյալների մանիպուլյացիոն տեխնոլոգիաների գյուտին, եւ հնարավոր է, որ մենք կարողանանք գտնել մի ուղի, որ մարմինը ինքնուրույն ավելացնի հորմոնի մակարդակը»,-ասել է բժիշկ Գուանչժի Չժայը` Լոնդոնի արքայական քոլեջից:




























