Հադրութի 23 բնակիչ քաղաքապետի գլխավորությամբ շուրջ կես ժամ պայքարել է վարչական շենքի համար եւ թույլ չեն տվել թուրքերին իրենց դրոշը տեղադրել շենքի տանիքին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրիելյանովը:

«Խոսել եմ Սեմյոն Պեգովիի հետ: Այն, ինչ նա ինձ պատմել է Հադրութում թուրք դիվերսանտների հետ պայքարի մասին, պարզապես անհնարին է: Հադրութի 23 բնակիչ քաղաքապետի գլխավորությամբ շուրջ կես ժամ պայքարել է վարչական շենքի համար եւ թույլ չեն տվել թուրքերն իրենց դրոշը տեղադրել շենքի տանիքին: Այնուհետեւ հասել են ղարաբաղյան հատուկ նշանակության զորքերը եւ սկսվել է դիսկոտեկը: Թուրքերը փախել են, նրանց փնտրում են Հադրութի արվարձաննեորւմ: Ես չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը զոհվի: Ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները, սակայն մայրս ինձ միշտ ասել է, որ մեզնից՝ ղարաբաղցիներից կարող են խլել ամեն ինչ, բացի պատվից ու արժանապատվությունից: Կարծում եմ՝ մայրս այն աշխարհում հպարտանում է իր Հայրենիքով, իր զարմիկներով եւ նրանց որդիներով: Թուրքերը կարող են ունենալ ամեն ինչ՝ պոլոնեզներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ, նավթի դիմաց ձեռքբերված ամեն ինչ, սակայն անվախությունը գնել հնարավոր չէ: Արժանապատվությունն ու պատիվը գնել հնարավոր չէ: Ահա դա թուրքերը երբեք չեն խլի մեզնից»,-նշել է նա: