Իրանի առողջապահության նախարար Սաեդ Նամակին հայտնել է, որ երկրում մշակվում է պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ՝ հայտարարելով, որ աշխարհը կլսի լուրեր նոր պատվաստանյութի մասին արդեն առաջիկա շաբաթների ընթացքում, հաղորդում է Tasnim-ը:

Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշել է, որ կտեղեկացնի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն Իրանում COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ոլորտում ձեռքբերումների մասին:

Համաձայն երկրի իշխանությունների հայտարարության՝ Իրանում մշակվում են մի շարք պատվաստանյութեր նոր կորոնավիրուսի դեմ, որոնք հաջողությամբ թեստավորվել են մարդկանց վրա եւ պատրաստ են կլինիկական փորձարկումներ անցնել: