Լեռնային Ղարավաղում իրավիճակը կլինի ուշադրության կենտրոնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Ռուսաստանի մայրաքաղաք կատարվելիք այցի ժամանակ: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած մենկաբանության մեջ:
Մնացականյանը կգտնվի Մոսկվայում պաշտոնական այցով հոկտեմբերի 11-13-ը, տեղի կունենան բանակցություններ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: «Քննարկման առանցքային թեմաներից մեկը կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի քննարկումը: Կշարունակվի երկխոսությունը հակամարտության գոտում լարվածության դեէսկալացիայի շուրջ եւ սուբստանտիվ բանակցային գործընթացը վերականգնելու պայմաններ ստեղծելու համար, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»:
Կողմերը նաեւ կդիտարկեն երկկողմանի համագործակցության հարցերի, ԵԱՏՄ գծով արտաքին փոխգործակցության, ՀԱՊԿ եւ ԱՊՀ համագործակցության ամբողջ շրջանակը:





























