Ֆրանսիայում, կարծես, պաշտոնյաների սեքսուալ բում է սկսվել: Երկու ֆրանսուհիներ դատարան են դիմել պետական ծառայության նախարար Ժորժ Տրոնի դեմ եւ մեղադրել նրան սեռական ոտնձգությունների մեջ, հաղորդում է Korrespondent.net-ը` վկայակոչելով Reuters-ը:

Նախարարի խոսքով, հայցվորներին ժամանակին հեռացրել են աշխատանքից Դրավեյ մունիցիպալ օկրուգից: Հայցվորուհիներից մեկը դատարան դիմելու պատճառների մասին պատմել է Le Parisien թերթին` Լաուրա կեղծանունով:

Նա ասել է, թե համարձակվել է խոսել Դոմինիկ Սթրոս-Կանի ձերբակալությունից հետո: «Երբ ես տեսա, որ սպասուհին կարող է մարտահրավեր նետել Սթրոս-Կանին, ասացի` իրավունք չունեմ լռելու»,- նշել է նա: