Հայաստան կժամանի Դիսնեյ ընկերության պատվիրակությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ նշելով, որ Դիսնեյի պատվիրակությունը Հայաստան կժամանի մասնակցելու DigiTec Business 2011 ֆորումին, իսկ քննարկվող հարցերը վերաբերելու են լեգալ կոնտենտին։

Հիշեցնենք, որ DigiTec Business 2011 միջազգային ֆորումը կանցկացվի հունիսի 24-25-ին։