Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նորմալ է վերաբերվում ՀՅԴ նախաձեռնությանը կառավարությանն անվստահություն հայտնելու մասին: Իր կարծիքը վարչապետը հայտնել է այսօր` մայիսի 25-ին լրագորղների հետ հանդիպմանը:
Տիգրան Սարգսյանը նշել է, թե տվյալ նախաձեռնությունը հարկ է դիտարկել նախընտրական դիվիդենտներ շահելու համատեքստում ինչը լիովին նորմալ է: Վարչապետը նշել է, որ մասնավոր զրույցներում շատ դաշնակցականներ ասում են իրեն, որ գոհ են կառավարության քաղաքականությունից, բայց չեն կարող արտահայտվել:
Սարգսյանը խոստացել է առաջիկայում կայքում զետեղել գործունեության հաշվետվությունը, որպեսզի հասարակությունն ինքը տեսնի, թե որքանով են օբյեկտիվ քննադատությունները:




























