Ընդդիմադիր «Ժողովրդական ժողովը»` խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ, սկսել է «տեղավորվել» Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի շենքի առջեւ:
Ընդդիմադիրները որոշել են զբաղեցնել Անկախության օրվա ռազմական շքերթի համար նախատեսվող ամբիոնը: Ակցիային մասնակցում են մի քանի հազար մարդ: Բուրջանաձեն շարունակում է հանրահավաքի հրավիրել բնակչությանը: Նա խնդրել է մասնակիցներին SMS-ներ ուղարկել իրենց ընկերներին եւ բարեկամներին, որպեսզի նրանք գան միտինգի: Նա նաեւ մտադիր է ողջ գիշեր շարունակել ակցիան:
Նշենք, որ վաղը կայանալու է ռազմական շքերթը, եւ ընդդիմությունը մտադիր է խափանել այն:




























