Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին հանձնարարել է ծառայողական քննություն անցկացնել եւ պարզել, թե ինչու չեն օգտագործվել Համաշխարհային բանկի տրամադրած կոնսալտինգային փաստաթղթերը:
Ընդ որում, խորհրդատվական ծառայությունների համար ՀԲ մասնագետները վճարվել են վարկային միջոցների հաշվին: Իսկ արդյունքում, ինչպես պարզել են Վերահսկիչ պալատի ստուգումները, այդ փաստաթղթերը չեն էլ օգտագործվել: Տիգրան Սարգսյանը նշել է նաեւ, որ որոշում է կայացվել դիմել ՀԲ խորհրդատվական ծառայություններին միայն ծայրահեղ դեպքերում եւ իր գիտությամբ:



























