Հայաստանում բազմաթիվ բացասական երեւույթներ կան, կոռուպցիա, կաշառակերություն, հարկերի եւ ՀՆԱ-ի անբավարար հարաբերակցություն, խնդիրներ մրցակցության ոլորտում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա ընդգծել է, թե Հայաստանի կառավարությունը պատասխանատվություն է կրում նախորդ կառավարությունների թերացումների համար: Նա միաժամանակ հայտնել է, թե սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամն է:
Վարչապետն ասել է, թե կոռուպցիայի դեմ պայքարի համար հաճախ վիրահատական լուծումներ են հարկավոր: Որպես նման լուծում նա մատնանշել է 600 պատգամավորների եւ պաշտոնյաների կողմից եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագրերի ներկայացման պահանջը:




























