Ռուսաստանի Օտրադնի քաղաքում Հայաստանի 30-ամյա քաղաքացուն մեղադրանք է ներկաայցվել տեղացի մի կնոջ բռնաբարելու փորձի մեջ, հաղորդել է ՌԴ քննչական կոմիտեի Սամարայի քննչական վարչությունը:
Ներկայումս հետաքննությունը շարունակվում է:
Քննության տվյալներով, 2011թ. ապրիլի 16-ին մեղադրյալը ուժով 43-ամյա կնոջը մտցրել է շքամուտք եւ փորձել է բռնաբարել:
Նա չի հասցրել կատարել հանցանքը, քանի որ ձերբակալվել է ոստիկանների կողմից:




























