Կան բազմաթիվ մանր քաղաքական ուժեր, որոնք 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին ցանկանում են համախմբվել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում:
Սակայն, ըստ վարչապետի, քանի որ այդ հարցը կուսակցությունում չի քննարկվել, բարդ է ասել, թե ինչ ճակատագիր է սպասվում այդ նախաձեռնություններին, եւ ինչպես ընտրություններին կմասնակցի ՀՀԿ-ն: Տիգրան Սարգսյանը նշել է նաեւ, որ ինքն աշխատում է իր իմիջի վրա եւ դա նորմալ է համարում քաղաքական գործչի համար:



























