Հադրութ քաղաքի ուղղությամբ գործող դիվերսիոն-հետախուզական ջոկատը ոչնչացվել է: Այս մասին հոկտեմբերի 12-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հադրութը մեր լիակատար վերահսկողության տակ է»,- ընդգծեց Հովհաննիսյանը: Միաժամանակ, նա չբացառեց, որ հակառակորդը կարող է օգտագործել նաեւ այլ ստորաբաժանումներ:
Արծրուն Հովհաննիսյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց տեղեկությունն այն մասին, որ ոչնչացված ջոկատը բաղկացած է եղել թուրք զինվորականներից: «Ես դեռ չեմ կարող նման տեղեկատվություն տալ: Բայց փաստն այն է, որ դա դիվերսիոն-հետախուզական ջոկատ էր»,- նշեց Հովհաննիսյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դիվերսանտների զոհ են դարձել չորս քաղաքացիական անձինք, այդ թվում` մի կին եւ նրա հաշմանդամ որդին:











