Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը հետաձգվում է ամենաքիչը մեկ տարով, կարծում են վերլուծաբանները: Հիմնական պատճառը Բաքվի անսպասելի հաղթանակն է «Եվրատեսիլ2011»-ում, գրում է «Արգումենտի ի ֆակտին»:
«Ուղիղ մ եկ տարի անց Ադրբեջանըն մրցույթը պետք է ընդունի իր հարկի տակ: Փորձագետները չեն կասկածում, որ Բաքուն չի ցանկանա ձեռքից բաց թողնել նման հազվադեպ հնարավորությունը եւ իր երկիրը ներկայացնել դրական լույսի ներքո»,- գրում է պարբերականը:
Հոդվածի հեղինակի կարծիքով, Ադրբեջանի իշխանությունները «Եվրատեսիլը» կօգտագործեն ղարաբաղյան հակամարտության շուրջ սեփական դիրքորոշման փիարի համար, ինչպես դա արեցին 2009 թվականին Մոսկվայում կայացած «Եվրատեսիլի» ժամանակ: «Այդ տարի Ադրբեջանը Հայաստանի մասին պատմող տեսահոլովակում նկատել էր պատմական հուշարձաններ, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ դրանից սկանդալ էր սարքել»,- հիշեցնում է պարբերականը:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2012»-ի Բաքվում կկայանա մ այիսի 22-24-ը, իսկ եզրափակիչը` մայիսի 26-ին:




























