Խոսե Պինյերան կենսաթոշակային բարեփոխումների լավագույն մասնագետներից է: Այդ մասին հայտարարել  է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում` մեկնաբանելով չիլիացի մասնագետի այցը:

Ըստ վարչապետի, հայկական կողմը նրան հրավիրել է` հաշվի առնելով Չիլիի դրական փորձը: Նա նաեւ բացասական ոչինչ չի տեսնում, որ Պինյերան աշխատել է Պինոչետի հետ: Ըստ Սարգսյանի, Չիլիի կառավարության շատ անդամներ են աշխատել Պինոչետի հետ, եւ դա չի նշանակում, որ Հայաստանի կառավարությունը չպետք է շփվի նրանց:

Նշենք, որ Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմանդիր Խոսե Պինյերան հայաստան է ժամանել վարչապետի հրավերով: