Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայունացմանը: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հաղորդել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանի Դաշնության` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը»,- հայտնել են նախարարությունից:

Մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս խնդրի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ:

«Այս աշխատանքի հիմնական նպատակն է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը Լեռնային Ղարաբաղում եւ հակամարտության կողմերի` բանակցություններին անցումը` տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար»,- շեշտել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: