Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել երկարաձգել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը, իսկ երկու երկրների կրոնական առաջնորդներին կոչ է արել նպաստել արնահեղության դադարեցմանը:
«Երկու երկրների ղեկավարություններին կոչ եմ անում հրադադարն օգտագործել խնդրի լուծումը քաղաքական հուն վերադարձնելու համար: Հանուն երկու հարեւան ժողովուրդների ապագայի՝ կոչ եմ անում երկարաձգել հրադադարի ռեժիմն ու այն օգագործել խաղաղ բանակցությունների համար»,-ասել է պատրիարք Կիրիլը: Նա դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին:
«Ձեզ հետ, թանկագին եղբայրներ, մեծ ճանապարհ ենք անցել՝ աշխատելով, որպեսզի այդ հակազդեցությունը միջկրոնական կոնֆլիկտի բնույթ չստանա, որպեսզի խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով: Այսօր մեզնից յուրաքանչյուրը պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ դադարեցնելու արնահեղությունը: Հայաստանն ու Ադրբեջանը պատմականորեն եղել են եւ կլինեն հարեւաններ, հայերն ու ադրբեջանիցներն ամեն դեպքում կապրեն կողք կողքի»,-եզրափակել է պատրիարք Կիրիլը:





























