ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել կատարել կրակի դադարեցման պարտավորությունները:

«Միացյալ Նահանգները Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում կատարել կրակի դադարեցման իրենց պարտավորությունները՝ համաձայն պայմանավորվածությունների, եւ դադարեցնել հարձակումները քաղաքացիական շրջանների, մասնավորապես՝ Գյանջայի եւ Ստեփանակերտի վրա: Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար եւ հակված ենք խաղաղ կարգավորմանը»,-գրել է նա Twitter-ի իր էջում: