ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել պահեստազորի մի խումբ սպաների եւ ենթասպաների հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Bակո Սահակյանը նշել է, որ պահեստ արձակված զինծառայողներին աշխատանքով ապահովելը հանդիսանում է հանրապետության առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից մեկը, որն ունի սոցիալական, քաղաքական եւ բարոյական նշանակություն:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ մեր հանրապետության տնտեսության բոլոր ճյուղերում կա նախկին սպաների մասնագիտական փորձի ու գիտելիքների պահանջ, եւ իշխանությունները կանեն հնարավորը այն բավարարելու համար:
Այս ուղղությամբ երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, շրջվարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:




























