ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության գյուղատնտեսությունում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրության կենտրոնում էր առատ տեղումների հետեւանքների վերացման հարցը:

Այս կապակցությամբ զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը, փրկարար ծառայության պետը, շրջվարչակազմերի ղեկավարները:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: