Հայաստան առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ այսօր` մայիսի 25-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար մարմինների համատեղ խորհրդակցություն, որին մասնակցել են ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամները, Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ղեկավարները, քաղխորհրդում կուսակցությունների ներկայացուցիչները, Կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԱԿ-ից, խորհրդակցության ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Քննարկվել են Կոնգրեսի առաջիկա հանրահավաքին, ինչպես նաեւ իշխանության հետ հնարավոր երկխոսությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ ներքաղաքական իրավիճակին եւ ներքին կազմակերպչական հարցերի: Ելույթներով հանդես են եկել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Աշոտ Սարգսյանը, Արման Մուսինյանը, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը, բժիշկ Վահան Վարդապետյանը:

Վերջում Տեր-Պետրոսյանն ամփոփել է խորհրդակցության արդյունքները: