Ադրբեջանի ագրեսիայի փաստով հարուցվել է ավելի քան 20 քրեական գործ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ռազմական դատախազ Վահե Հարությունյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմը սկսվել է հուլիսին եւ շարունակվում է մինչ օրս:
Հայկական կողմն ակտիվորեն համագործակցում է արտասահմանցի գործընկերների հետ, մասնավորապես՝ ռուսական եւ իրանական կողմերի հետ: «Ամենօրյա աշխատանքի օգնությամբ փորձում ենք կանխել վարձկանների ներթափանցումը, հաստատել նրանց ինքնությունը»,-նշեց դատախազը:
Հարուցվել է ավելի քան 20 քրեական գործ, այդ թվում՝ «ահաբեկչությանը հանցակցության» հոդվածով:





























