Հայերը այսօր առավոտից փակել են Ֆրանսիա-Գերմանիա սահմանը, մասնավորապես ֆրանսիական Ստրասբուրգից դեպի Գերմանիա տանող կամուրջը:

Նրանք պահանջում են իրենց կառավարություններից դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ, ինչպես նաեւ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայ ցուցարարներն այսօր առավոտից փակել են նաեւ Բելգիա-Ֆրանսիա սահմանը, նաեւ գերմանական Համբուրգ քաղաքի ելքն ու մուտքը:

Համացանցում տարբեր տեղեկություններ են ստացվում, որ հայերը փակել են նաեւ Բեգլիա  - Հոլանդիա,  Գերմանիա – Դանիա, Ֆրանսիա – Իսպանիա, Ֆրանսիա  - Իտալիա մայրուղիները, սակայն դրանք հաստատող տեսանյութեր դեռ չկան: