Երեւանի որոշ շրջաններում այսօր առավոտվանից ինտերնետ չկա: NEWS.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Նոր Նորքի, Մալաթիա Սեբաստիա, Ավան եւ այլ համայնքներից:

Այս առնչությամբ, «ԱրմենՏել»  ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տեխնիկական վթար է տեղի ունեցել` կապված սարքավորումների, ծրագրերի հետ: «Մասնագետները աշխատում են, ամեն րոպե կապը կարող է վերականգնվել»,- ասաց նա:

«Ֆայբերնետից» NEWS.am-ին ասացին, որ իրենց մոտ որեւէ վթար չի գրանցվել եւ ինտերնետի հետ կապված` որեւէ խնդիր չկա: