Քիչ առաջ 168.am-ին  տեղեկություններ հասան այն մասին, որ Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու  Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու այս պահին Կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ  հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։

Փորձեցինք լուրը ճշտել վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանից:

«Ես նման տեղեկություն չունեմ»,-ի պատասխան մեր հարցի՝ ասաց վարչապետի մամլո խոսնակը:

Ավելի ուշ կայքը տեղադրել է տեսանյութ, թե ինչպես են Արցախի նախկին նախագահների ավտոմեքենաները դուրս գալիս Կառավարության շենքից։