Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը իբրեւ քայլ առաջ է գնահատել իր երկրի միջուկային ծրագրի խնդրով անցած շաբաթ Ժնեւում ընթացած բանակցությունները: Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, Իրանի նախագահը հույս է հայտնել, որ կառուցողական համագործակցության շնորհիվ կհարթվեն բոլոր էական անհամաձայնությունները: Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի պաշտոնյաները հայտարարել էին, թե ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները պատրաստ են է՛լ ավելի խստացնել Թեհրանի նկատմամբ գործադրվող պատժամիջոցները, եթե Իրանի իշխանություններին չհաջողվի ապացուցել, որ մտադիր չեն միջուկային զենք ստեղծել:
Տեղադրություն




























