ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նկատել է, որ ՌԴ եւ ԱՄՆ հարաբերություններում վերբեռնումը կայացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Վերջին երկու տարում մեզ հաջողվել է բարելավել մեր հարաբերություններն այնքան, որ կարողացանք վերբեռնել դրանք»,- ասել է Օբաման լրագրողներին Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո:
Դա, ըստ Օբամայի, նպաստում է ռազմավարական հավասարակշռության պահպանմանը:
Ֆրանսիական Դովիլ առողջարանային քաղաքում այսօր մեկնարկել է «Մեծ ութնյակի» երկրների գագաթաժողովը:
Գլխավոր թեմաներն են Մերձավոր Արեւելքի վիճակը, արաբական հեղափոխությունները, պայքարը ահաբեկչության դեմ եւ ատոմային անվտանգությունը: Պետությունների ղեկավարները քննարկելո են ինտերնետի խնդիրները:
Գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ախագահները հայտարարություն են տարածել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:




























