ԱՄՆ դաշնային դատարանն անմեղսունակ է ճանաչել կոնգրեսական Գաբրիել Գիֆֆորդսի դեմ մահափորձի հեղինակ Ջարեդ Լի Լաֆներին:

Դատավոր Լերրի Բերնսը, ուսումնասիրելով երկու փորձագետների եզրակացությունները, որոշում է կայացրել Լաֆներին պահել փակի տակ, դադարեցնել դատաքննությունը, այնքան ժամանակ, մինչ նա կարողանա պատասխան տալ իր արարքների համար, հատկապես, որ նրան մահապատիժ է սպառնում:  Լաֆները հունվարի 8-ին Արիզոնայի Թաքսոն քաղաքում կրակ էր բացել ընտրողների հետ կոնգրեսական Գիֆֆորդսի հանդիպմանը` սպանելով 6 եւ ծանր վիրավորելով 14 մարդու: Լաֆներին բռնել էին դեպքի վայրում:

Սպանվել էին դաշնային դատավոր Ջոն Ռոլլն ու այլ անձինք, իսկ Գիֆֆորդսին տեղափոխել էին հիվանդանոց: Կոնգրեսականը բազմաթիվ վիրահատություններ է տարել եւ այժմ իրեն լավէ  զգում:

Լաֆներին 49 կետից բաղկացած մեղադրանք է առաջադրվել, սակայն նա իրեն մեղավոր չի ճանաչում: