Աշխարհի տարբեր երկրների գիտնականներ մեկը մյուսի հետեւից հանգում են եզրակացության, որ հնագույն մայա քաղաքակրթության մարգարեությունը, ըստ որի 2012-ը համաշխարհային աղետի տարի է լինելու, երեւում է, իրականություն դառնալու եծ շանսեր ունեն, հաղորդում է RBC-ն:

Գլոբալ խնդիրներից մեկը գեոմագնիսական բեւեռների տեղաշարժն է, այսպես կոչված, ինվերսիան, երբ Հյուսիսային եւ Հարավային բեւեռները կարող են փոխել իրենց տեղերը:

Դեռեւս ոչ մի կոնկրետ տվյալներ չկան, թե երբ նման ինվերսիան կարող է տեղի ունենալ: Սակայն որոշ գիտնականներ կարծում են, որ դա տեղի կունենա հենց 2012-ին:

Նշենք, որ մագնիսական բեւեռների փոփոխությունը, ըստ գիտնականների, կբերի գլոբալ կլիմայական փոփոխությունների, որն իր մասշտաբներով նման կլինի մեծ ջրհեղեղին կամ սառցե դարաշրջանին:

Եվս մեկ սարսափազդու սցենար, որը կարող է տեղի ունենալ 2012-ին, դա, այսպես կոչված, արեւային պատերազմն է, երբ Արեւն իր հսկայական բռնկումներով կարող է «գրոհել» Երկիրը: Արեւային բռնկումները կարող են առաջ բերել հրեշավոր ուժգնության գեոմագնիսական փոթորիկներ, որի հետեւանքով ամբողջ երկիր մոլորակի վրա կանջատվի էլեկտրականությունը: Իսկ առանց էլեկտրականության, ժամանակակից քաղաքակրթությունն ուղղակի չի կարող գոյատեւել:

Բացի այդ, 2012-ը կարող է դառնալ աննախադեպ հրաբխային ակտիվության տարի: Երկրի վրա կսկսվի իսկական հրաբխային դժոխք` վերացնելով ամեն կենդանի արարած: Այդպիսի կատակլիզմներից հետո ամեն ինչ կսկսվի զրոյից` կյանքը սկիզբ կառնի բակտերիաներից: