Եմենի մայրաքաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 28 մարդ, հաղորդում է Agence France-Presse-ը:

Երկրի ՊՆ տվյալներով, Սանայում պայթել է զենքի պահեստը, որը պատկանում է Սադըկ ալ-Ահմարի` Հաշիդ ցեղախմբի շեյխի ընտանիքին:

Վերջին օրերին այդ ցեղախմբի անդամները մարտեր են մղում ոստիկանության եւ հանրապետական գվարդիայի դեմ: Զոհերի հստակ թիվն առայժմ հայտնի է, խոսում են տասնյակ սպանվածների եւ վիրավորների մասին:

Պետության ղեկավարը հանձնարարել է ուժային կառույցներին ձերբակալել շեյխին եւ նրա եղբայրներին: