Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը, ով ԱՄՆ-ում ձերբակալվել է սպասուհու բռնաբարության փորձի համար, ապա մեղադրվել մարմնավաճառուհիների կողմից կոպտության ու գազանային կրքերի համար, նոր պաշտպան է գտել: Նրա օգտին արտահայտվել է պոռնոաստղ Նատաշա Քիսսը:

Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում նա նշել է, թե Սթրոս-Կանի հետ ծանոթացել է Փարիզի մասնավոր ակումբներից մեկում, 2000-ականների կեսերին: Նատաշայի խոսքով, իրենց մեջ հարաբերություններ են հաստատվել, եւ ԱՄՀ նախկին տնօրենն իրեն պահել է ջենթլմենի պես: «Ես նրա Չինգիսխան էի ասում»,- խոստովանել է պոռնոաստղը:

Նա նշել է, թե վստահ է, որ ԱՄՀ նախկին ղեկավարը չէր կարող բռնաբարել որեւէ մեկին: