Skype IP-տելեֆոնիայի ծառայությունը դադարել է գործել Հայաստանի տարածքում Երեւանի ժամանակով ժամը 16:10-ին:
Ծառայություն մտնելու փորձի ժամանակ պատուհան է բացվում, հաղորդվում է սխալի մասին:
Նշենք, որ մայիսի սկզբին Microsoft կորպորացիան գնել էր Skype-ը: Դրանից հետո որոշակի ինտերֆեյսային փոփոխություններ են կատարվել:
Նշենք, որ Skype-ի աշխատանքի խափանման մասին տեղեկություններ են ստացվում ողջ աշխարհով մեկ: Անհասանելի է նաեւ Skype.com կայքը: Ընկերությունը դեռ չի հաղորդում աշխատանքի խափանման պատճառների մասին, նշվել է մաիյն, որ դրանք ուսումնասիրվում են:




























