ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 26-ին մասնակցել է Շուշի քաղաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված Ղազանչեցոց փողոցի եւ Շուշիի կենտրոնական գրադարանի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողություններին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» հիմնադրամին Շուշիում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար, ընդգծելով, որ քաղաքի զարգացման ամենահուսալի հիմքը հանդիսանում է հենց համայն հայության ուժերի համախմբումն ու այստեղ համատեղ ծրագրերի իրականացումը:
Արարողություններին մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Սպարտակ Թեւոսյանը, կառավարության անդամներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, հյուրեր սփյուռքից:




























