Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Հանրապետության օրվա կապակցությամբ:
Իր ուղերձում Դմիտրի Մեդվեդեւը նկատել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են բարիդրացիության եւ փոխվստահության վրա, հասել են ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի:
«Այդ մասին վկայում են մեր շփումների ինտենսիվությունն ու արդյունավետ բնույթը, խոշոր համատեղ ծրագրերի իրականացումը տարբեր ոլորտներում, սերտ համագործակցությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում»,- նշել է Մեդվեդեւը:




























