Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, ով հիմա «Ժողովրդական ժողով» ընդդիմադիր շարժման լիդերն է, խոստովանել է, որ երկրի ՆԳՆ-ի կողմից այսօր` մայիսի 26-ին հրապարակված ձայնագրության մեջ հնչում է իր ձայնը: Սակայն նա հայտարարել է, որ իր արտահյտությունները կոնտեքստից դուրս են մեջբերված:

Վրաստանի ՆԳ նախարարությունը տարածել է հեռախոսային խոսակցության ձայնագրությունը` Նինո Բուրջանաձեի եւ նրա կրտսեր որդու` Անզոր Բիցաձեի միջեւ:

Ձայնագրության մեջ նրանք խոսում են պետական հեղաշրջման ծրագրի մասին: Ձայնագրության համաձայն, Անզոր Բիցաձեն կողմ է եղել, որ իրադարձությունները Վրաստանում զարգանան եգիպտական սցենարով: Զրուցի ժամանակ խոսք է գնում նաեւ հնարավոր զոհերի մասին, որտեղ նշվում է 100-500 զոհի մասին: