ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 31-ին` Մինսկում, որտեղ մասնակիցները կքննարկեն կազմակերպության արդյունավետության բարձրացման հարցերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Մոսկվայում տեղի ունեցած բրիֆինգում այսօր` մայիսի 26-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտնել է, որ «կքննարկվեն նաեւ համաշխարհային եւ տարածաշրջանային քաղաքականության արդիական խնդիրներ, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական համագործակցության զարգացման, միջազգային եւ տարածաշրջանային կառույցներում փոխգործակցության, նաեւ ՄԱԿ-ի կազմում խաղաղապահ գործողությունների ժամանակ փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր»:
Նշենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:




























