Իսպանական ոստիկանությունը կասեցրել է ամերիկյան ռազմա-տրանսպորտային Bell-112 տեսակի ինը ուղղաթիռների ապօրինի մատակարարումը Իրան:
«Nam» հատուկ օպերացիայի ընթացքում Իսպանիայի ոստիկանությունը ութ մարդ է ձերբակալել, որոնցից հինգը` իսպանացի ձեռնարկատերեր են, երեքը` Իրանի քաղաքացիներ, գրում է Lenta.ru-ն:
Առգրավված ուղղաթիռների, պահեստամասերի եւ ռազմական նշանակության այլ սարքավորումների ընդհանուր արժեքը գնահատվում է 100 մլն եվրո:
Ոստիկանության տվյալներով` ուղղաթիռները նախատեսված են եղել Եվրամիության երկրների, եւ, մասնավորապես, Իսպանիայի համար: Նրանց արտահանումն Իրան արգելված է ՄԱԿ-ի բանաձեւերով:




























