Իսպանական ազգային ոստիկանության քննիչները մայիսի 26-ին ձերբակալել են Իրանի 3 եւ Իսպանիայի 5 քաղաքացիների:

Բարսելոնում խարխսված նավի վրա  հայտնաբերվել են ՑԱԽԱԼ-ի դուրս գրած 6 հատ Bell-212/205 ուղղաթիռներ, որոնք պետք է առաքվեին Իրան: Մադրիդի պահեստներում եւս երեք ուղղաթիռ են գտել:

Ինչպես գրում է Newsru.co.il-ը, ըստ ամենայնի, ՑԱԽԱԼ-ի նախկին ուղղաթիռները պետք է դառնային իրանական ռազմաօդային ուժերի` դեռ Իսլամական հեղափոխությունից առաջ ԱՄՆ-ից գնված ուղղաթիռների պահեստամասեր:

Նշենք, որ այդկերպ Իրանում էր հայտնվել նավթային տանկեր, որը պատկանում է իսրայելցի Օֆեր եղբայրներին: