Կալիֆորնիայի համալսարանը պարզել է, որ մի խումբ ֆինանսական հաստատություններ կարող էին դադարեցնել սպամը:
Ինչպես հաղորդում է Le Journal du Net-ը, համարակգչի մասնագետ գիտնականները թիմը, ովքեր տարիներ շարունակ ուսումնասիրում են սպամը, երեք ամիս տեւողությամբ համարձակ փորձարկում են արել: Նրանք աշխատել են որքան հնարավոր շատ սպամ ստանալ` պարբերաբար գնումներ անելով այն կայքերից, որոնց վերաբերյալ հաղորդագրություններ են ստացվում էլեկտրոնային փոստով: Նրանք այդկերպ ուսումնասիրել են 1 մլրդ սպամ տեղեկություններ եւ մի քանի հազար դոլար են ծախսել 120 գնումների համար:
Այսպիսով նրանք պարզել են, որ բանկային քարտերով կատարվող գործարքների 95 տոկոսը կատարվել են 3 ֆինանսական հաստատությունների միջոցով: Դրանցից մեկը գտնվում է Ադրբեջանում, երկրորդը` Դանիայում, երրորդը` Կարիբյան ավազանում:
Հետազոտողների կարծիքով, եթե կասկածելի առեւտրականների հետ աշխատող բանկերի խումբը փոխի իր պրակտիկան եւ հրաժարվի այդ առեւտրականներին թույլ տալ online վճարումներ կատարել բանկային քարտերով, նա կկարողանա կկանխի ամբողջ սպամի համակարգը: Այդ դեպքում սպամերները ստիպված կլինեն նոր բանկեր գտնել, սակայն դրամական փոխանցումների արժեքը շատ թանկ կլինի:



























