Վլադիմիր Սոլովյովի «Մենամարտ» ծրագրում մայիսի 26-ին «Մոսկվայում գեյ-շքերթի արգելում» թեմայով բանավեճը սկանդալով է ավարտվել։
Դրան մասնակցել են սեքսուալ եւ գենդերային փոքրամասնությունների շարժման ղեկավար, մոսկովյան գեյ-շքերթի կազմկոմիտեի նախագահ Նիկոլայ Ալեքսեեւը եւ պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը։
Ալեքսեեւը լեզվակռվի մեջ է մտել տաղավարում գնվող մի կնոջ եւ այլ մասնակիցների հետ։ Նա կնոջն անվանել է «կեղծամով խրտվիլակ»։ Ի պատասխան դրա՝ Սոլովյովը նկատել է. «Ինչպե՞ս կարող եք դուք հանդուրժողականություն, ձեր հանդեպ համբերատարություն պահանջել, երբ չեք կարողանում քաղաքակիրթ բանավեճ ծավալել»։
Այդ ժամանակ Ալեքսեեւը պոկել է իրեն ամրացված բարձրախոսը եւ փախել տաղավարից, հայտնում է ER.Ru-ն։




























