«Միջազգային ջրերում իրանական ներկայությունն ուժեղացնելու» նպատակով Իրանը նախատեսում է սուզանավերի ժամանակակից նավատորմ կառուցել։

Ինչպես PressTV-ին  տված հարցազրույցում ասել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար կոնտր-ծովակալ Հաբիբուլա Սայերին, սուզանավերի շինարարությունն արդեն սկսվել է։

Սայերին հայտնել է, որ խոսքը 500 տոննա կշռով սուզանավերի մասին է։  Ներկայումս իրանական ստորջրյա տորմիղի հիմնական մասը կազմում են 120 տոննա քաշով Ghadir-ները։ Դրանք արտադրվում են 2007 թվականից։