«Մեծ ութնյակի» երկրները լուրջ անհանգստություն են հայտնել Իրանի գործողություններից, որ մշտապես չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերն ու ՄԱԳԱՏԵ-ի պահանջները: Այդ մասին ասվում է ֆրանսիական Դովիլում ընթացող գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում:

«Ութնյակի» առաջնորդներն ընդգծել են, թե ընդունում են Իրանի` խաղաղ ատոմային ծրագրի իրավունքը, «սակայն այդ իրավունքը պետք է ուղեկցվի պարտավորություններով, որ բոլոր երկրները, այդ թվում` Իրանը, պետք է կատարեն»:

«Մենք ափսոսանք ենք հայտնել, որ չնայած Իրանի եւ միջազգային հանրության հանդիպումներով, նաեւ ՄԱԿ ԱԽ-ի 1929 բանաձեւին, չի հաջողվել զգալի առաջընթացի հասնել, եւ Իրան այդպես էլ առանց նախապայմանների երկխոսություն չի սկսել»,- ասված է փաստաթղթում: