Որքան բիզնեսի համար լավ պայմաններ ենք ստեղծում, մեզ համար աշխատանքը դժվարանում է: Այսօր` մայիսի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման խոստովանությամբ հանդես եկավ Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը:
Որպես օրինակ նշվեց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացումը, որի պատճառով ՊԵԿ-ը զրկվում է այն օպերատիվ տեղեկատվությունից, որը թույլ է տալիս կարճաժամկետ կանխատեսել հարկային մուտքերը: «Միայն շահութահարկի գծով 16 մլրդ դրամի ռիսկ ենք տեսնում, բայց ճիշտ կլիներ` եթե ավելի շուտ անցնեինք այդ համակարգին»,- ասաց ՊԵԿ ղեկավարը:
ՊԵԿ լրատվական ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ 5718 սուբյեկտ արդեն օգտվում է էլեկտրոնային հաշվետվությունից:
Ներկայում բյուջեի մուտքերի 75 տոկոսը ապահովում են հենց նման հաշվետվություն ներկայացնողները:




























