Առաջին հանրապետության օրը` մայիսի 28-ը, շատ կարեւոր, խորհրդանշական տոն է հայ ժողովրդի համար. այն խորհրդանշում է ազգի անկախության, ուժեղ պետություն ստեղծելու ձգտումը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Առաջին հանրապետության ժամանակ անկախություն ունենալը հայ ժողովրդի համար շատ կարեւոր ձեռքբերում էր պետականության բազմադարյա բացակայությունից հետո:  «Այս օրն առանձնահատուկ էներգետիկա ունի, որը մեզ ուղեկցում է դեպի հզոր համախմբված պետություն կառուցում»,- եզրափակեց Բոստանջյանը: